Խաչատուր Սիրադեղյան՝ Վանո Սիրադեղյանի որդի, Վանո Սիրադեղյան հիմնադրամի նախագահ։
Մանուկ Նիգոյան՝ Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն, Վանո Սիրադեղյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

_________________________________________________________

Ուսուցչի հանդիպման պլանը՝ Մարգարիտ Սարգսյան ֊ Մեր ժամանակակիցը «Վանո Սիրադեղյան»
Իմ բլոգից առաջին հանդիպումը՝ այստեղ

Իմ բլոգից նախապատրաստական աշխատանք՝ Մեր ժամանակակիցը «Վանո Սիրադեղյան»

Սկզբից վարողը` Սեդա Ստեփանյանը ներկայացրեց հյուրերին և այդ հանդիպման պլանը։ Նրանք կարևորեցին այսօրվա հանդիպման նշանակությունը, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի գրականության ուսումնասիրելն ու վերլուծելը։

Այս հանդիպման ժամանակ Նիգոյանը պատմեց իր գործի, տպագրական աշխատանքների, իր պաշտոնից, Սիրադեղյանի առաջին տպագրած գրքերի և այլն։ Քննարկեցինք Վանո Սիրադեղյանի մտքերից մի քանիսը և իր ստեղծագործությունները։

Չնայած, որ հանդիպումը կարճ տևեց, մենք ունեցանք հետաքրքիր հանդիպում/քննարկում։

Հանդիպման օրակարգային հարցեր՝

  • Վանո Սիրադեղյանը ժամանակակից արձակագիր, ընթերցումներ
  • Սիրադեղյանի գրականությունն ու մերօրյա իրականությունը․ սովորողների կարծիքները
  • Սիրադեղյանի մտքերից